Ադրբեջանն ընդլայնում է ֆինանսավորման աղբյուրները՝ նահատակների ընտանիքներին օգնելու և հիշատակը հավերժացնելու համար
 Ադրբեջանն ընդլայնում է ֆինանսավորման աղբյուրները՝ նահատակների ընտանիքներին օգնելու և հիշատակը հավերժացնելու համար
17:00     05 11 2022    
Ընդլայնվում են Ֆինանսավորման աղբյուրները՝ նահատակների ընտանիքներին օգնելու և նահատակների հիշատակը հավերժացնելու համար:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) այսօրվա լիագումար նիստում քննարկման է ներկայացվել «Նահատակի անունը հավերժացնելու և նահատակների ընտանիքներին տրվող արտոնությունների մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթուղթը պատրաստվել է Ադրբեջանի նախագահի 2021 թվականի մայիսի 18-ի «Պետական պարտադիր անձնական ապահովագրության ոլորտում կառավարումը բարելավելու որոշ միջոցառումների մասին» հրամանագրի կատարման կապակցությամբ։ Օրենքի 6-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության համաձայն՝ հստակեցվել և ընդլայնվել է այս ուղղությամբ ծախսվող միջոցների աղբյուրների շրջանակը։ Այսպես, այս աղբյուրներին գումարվում է պետական պարտադիր անձնական ապահովագրությունը։

Քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նահատակ  


Լրահոս