Ադրբեջանի գլխավոր դատախազ. Հայաստանի կողմից պատճառված վնասի հաշվարկը շարունակվում է
  Ադրբեջանի գլխավոր դատախազ.  Հայաստանի կողմից պատճառված վնասի հաշվարկը շարունակվում է
16:01     05 11 2022    
Ադրբեջանի դատախազությունը շարունակում է աշխատանքները Հայաստանի զինված ուժերի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղավորների հայտնաբերման և միջազգային իրավական նորմերի շրջանակներում նրանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև օկուպացիայի արդյունքում մեր երկրին պատճառված նյութական վնասի հաշվարկման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը Հաղթանակի օրվա կապակցությամբ նոյեմբերի 5-ին Գլխավոր դատախազությունում անցկացված միջոցառման ժամանակ։

Նա նշել է, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի օկուպացիայից ազատագրված տարածքներում գործող դատախազությունները իրենց լիազորությունների շրջանակում աջակցություն ցուցաբերեն պետական հաստատությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Գլխավոր-դատախազ  


Լրահոս