Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանն անմիջապես սկսեց իրագործել եռակողմ հայտարարության դրույթները
  Ջեյհուն Բայրամով.  Ադրբեջանն անմիջապես սկսեց իրագործել եռակողմ հայտարարության դրույթները
11:48     05 11 2022    
2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ ադրբեջանական կողմը սկսեց իրագործել դրա դրույթները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նոյեմբերի 8-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ ստորագրումից ի վեր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել ավելի քան 1700 հայ զինծառայողի դի, սակայն Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագրի մասին դեռ տեղեկություն չկա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս