Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը:
Նշվում է, որ այս հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների ժամանակ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում տեղի է ունեցել հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը սահմանային հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրավիճակի բարելավման ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ: