Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և վերադարձել զորամասի մշտական տեղակայման վայր:
Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար: