ԱԳՆ-ն` Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին
 ԱԳՆ-ն` Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին
09:34     04 11 2022    
2022 թվականի նոյեմբերի 3-ին Բրյուսելում Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել երկու պետությունների սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների երրորդ նիստը։

ԱԳՆ-ից Zinvor.info-յին հայտնել են, որ մինչ հանդիպման մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս