Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ
 Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ
09:14     04 11 2022    
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը:

Բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներորդ տարեկան հանդիպման շրջանակում։

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա միջոցառումները։

ARMENIA.AZ
Zinvor.info

Հեշթեգներ. Պատրուշև   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս