Բրյուսելում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը
 Բրյուսելում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը
17:35     03 11 2022    
Բրյուսելում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է՝ Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։

«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովները՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ՝ իրենց 3-րդ հանդիպմանը։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում՝ քայլեր ձեռնարկել տեղում անվտանգությունը բարձրացնելու և սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- նշել է Ստեֆանո Սանինոն։

Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Մոսկվայում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս