Zinvor.info-ն հայտնում է, որ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ։
Թուրքիայի առաջնորդի խոսքով, երկու երկրների միջև գոյություն ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը:
Էրդողանը նշել է, որ հավելյալ բնական գազը, որը կփոխադրվի Ադրբեջանից TANAP-ով, կարևոր գործոն կլինի Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համար։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի շրջանակներում գազի հանգույցի ստեղծման վայրը կլինի Թրակիան։