Աղալը գյուղի ևս 6 բնակիչ ապահովվել է աշխատանքով
 Աղալը գյուղի ևս 6 բնակիչ ապահովվել է աշխատանքով
10:45     03 11 2022    
Զանգիլանի շրջանի Աղալը գյուղի ևս 6 բնակիչներ ապահովվել են անհրաժեշտ սարքավորումներով և ներգրավվել արտադրության և սպասարկման ոլորտում ինքնազբաղվածության ծրագրում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությանը։

Սահիլ Մահմուդովին և Նաթիկ Մահմուդովին տրամադրվել է մսի խանութի համար անհրաժեշտ սարքավորումներ, Անար Մամեդովին՝ վարսավիրական պարագաներ, Էլնուր Զեյնալովին՝ դարբնոցի համար իրեր և սարքավորումներ, Էլման Զեյնալովին՝ մեքենաների վերանորոգման սարքավորումներ, Թունզալա Օրուջևային՝ կանանց գեղեցկության սրահի համար պարագաներ: Այսպիսով, ինքնազբաղվածության ծրագրի շրջանակներում գյուղում արդեն 10 բնակչի համար տնային տնտեսություններ են ստեղծվել։

Զբաղվածության պետական գործակալությունը աշխատանքով ապահովել է Աղալը գյուղի 46 բնակչի, աշխատանքներ են տարվում նաև մի խումբ մարդկանց զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ։ Մասնագիտական վերապատրաստման աշխատանքներում ներգրավված է 12 գյուղացի:
Zinvor.info

Հեշթեգներ. Աղալը   Ադրբեջան  


Լրահոս