Ջաբրայիլում տղամարդը պայթել է ականի վրա
 Ջաբրայիլում տղամարդը պայթել է ականի վրա
15:22     02 11 2022    
Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղի տարածքում՝ հակահետևակային ականի վրա պայթել է Իլգար Գեյբաթ օղլու Ահմեդովը (ծնված 1977 թ.):

Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ արդյունքում՝ İmprotex Industries-ում որպես վարորդ աշխատող տղամարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են ձախ ձեռքի երեք մատը։

Փաստի առթիվ Ջաբրայիլի շրջանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ   Ական  


Լրահոս