Բրյուսելում վաղը կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հարցը
 Բրյուսելում վաղը կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հարցը
13:10     02 11 2022    
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին»,- տեղեկացրել է Հունանյանը։

Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 30-ին Մոսկվայում:
Zinvor.info

Հեշթեգներ. Բրյուսել   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս