Հարավային Կովկասում կոտրվում են սովորական շատ հարացույցներ. Հայաստանում ՌԴ դեսպան
 Հարավային Կովկասում կոտրվում են սովորական շատ հարացույցներ.  Հայաստանում ՌԴ դեսպան
14:35     01 11 2022    
Տեղի է ունենում աշխարհակարգի խոր վերափոխություն, ինչն արտացոլվում է այդ թվում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ կոտրվում են շատ հարացույցներ, որոնց մենք վարժվել ենք վերջին տասնամյակներին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովում նոյեմբերի 1-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա գնահատմամբ՝ միջոցառումը տեղի է ունենում հատուկ իրադրությունում, երբ աշխարհն աննախադեպ մարտահրավերների առջև է կանգնած։ Նա նշել է, որ այսօրվա ընթերցումների թեմատիկան հենց արտացոլում է առավել սուր և հրատապ հարցերը, որոնք իմաստավորում են պահանջում։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս