Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
 Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
11:18     31 10 2022    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳՆ ղեկավար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի միջև։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս