Թուրք ճանապարհորդ. Ինձ ուրախացնում են Լաչինում իրականացվող շինարարական աշխատանքները
  Թուրք ճանապարհորդ.  Ինձ ուրախացնում են Լաչինում իրականացվող շինարարական աշխատանքները
11:15     31 10 2022    
«Ես այստեղ եմ եկել չորս ամիս առաջ: Այն ժամանակ կարող էինք այստեղով անցնել անվտանգության ծառայության ուղեկցությամբ։ Մենք տեսանք Լաչինը լքված ու դատարկ։ Ճանապարհներին հայերենով ցուցանակներ կային։ Մեզ թույլ չտվեցին կանգ առնել ու նկարվել»:

Այս մասին Zinvor.info-յի հետ զրույցում ասել է Թուրքիայի զբոսաշրջային ակումբի անդամ Ուղուր Դեմիրջանը։

Ճանապարհորդը պատմել է իր տեսածների մասին.

«Ես վերադարձա չորս ամիս հետո և շատ ուրախ եմ, որ մենք եղանք Լաչին այցելած առաջին ճանապարհորդները՝ քաղաքի ազատագրումից հետո: Հայկական վանդալիզմի մասին, որ տեսել ենք այստեղ, կտեղեկացնեմ ամբողջ աշխարհին։

Ինձ ուրախացնում են Լաչինում իրականացվող շինարարական աշխատանքները։ Ես ապշած էի, թե որքան մեծ աշխատանք է կատարվել երկու ամսվա ընթացքում։ Ես հավատում եմ, որ քաղաքը շուտով կվերադառնա կյանքի բնականոն ընթացքին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ադրբեջան  


Լրահոս