Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Թուրքիային Հանրապետության օրվա առթիվ
 Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Թուրքիային Հանրապետության օրվա առթիվ
12:00     29 10 2022    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Թուրքիային՝ Հանրապետության օրվա առթիվ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։

«Շնորհավորում եմ եղբայրական Թուրքիային Հանրապետության օրվա առթիվ, հղում եմ իմ լավագույն և անկեղծ մաղթանքները։ Վստահ եմ, որ ադրբեջանա-թուրքական եղբայրությունն ու դաշինքն օրեցօր կամրապնդվեն, կծառայեն մեր երկրների առաջընթացին և բարօրությանը։ Շնորհավոր Հանրապետության տոնը»,- գրել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս