Սահիբա Գաֆարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին
 Սահիբա Գաֆարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի մեղադրանքներին
10:20     29 10 2022    
Սամարղանդում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստը, որում ելույթ է ունեցել Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով իրականությունից հեռու պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին, ինչից հետո կրկին խոսք է վերցրել Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Միլլի Մեջլիսի նախագահը պատասխանել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահի՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հարցին:

Սահիբա Գաֆարովան մեկնաբանել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակի՝ ռազմագերիների հարցով անհիմն պնդումները: Նա կրկին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության։

Նույն հայկական զինված կազմավորումները, որոնք Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ներխուժելով ադրբեջանական տարածք ահաբեկչություններ են կատարել ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ՝ չեն ճանաչվում որպես ռազմագերիներ: Նրանք հանցագործներ են, կատարել են ծանր հանցագործություններ։

Ինչ վերաբերում է Ղարաբաղում բնակվող հայերին՝ ապա խոսնակը նշել է, որ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այդ մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը մտադիր չէ իր ներքին գործերն ու հարցերը քննարկել որևէ այլ պետության հետ։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Կարող են վստահ լինել, որ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց հետո նրանց կյանքը բազմապատիկ ավելի լավ կլինի։

Միլլի Մեջլիսի նախագահը մեկնաբանել է նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին հայտարարությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը 30 տարվա ընթացքում ոչնչացրել է օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական ժողովրդի ողջ մշակութային ժառանգությունը, բազմաթիվ պատմական, մշակույթի և կրոնական հուշարձաններ։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ալեն-Սիմոնյան  


Լրահոս