Ադրբեջանի խորհրդարանի նախագահը` ղարաբաղցի հայերի հետագա ճակատագրի մասին
 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը` ղարաբաղցի հայերի հետագա ճակատագրի մասին
09:41     29 10 2022    
«Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»:

Այս մասին Սամարղանդ քաղաքում Անկախ Պետությունների Համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ի պատասխան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված սուտ հայտարարություններին, հայտնում է Zinvor.info-ն։

«Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները: Կարող են վստահ լինել, որ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց հետո նրանց կյանքը բազմապատիկ ավելի լավ կլինի»,- ասել է Սահիբա Գաֆարովան:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս