Սահիբա Գաֆարովա. Եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման ժամանակը
  Սահիբա Գաֆարովա.  Եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման ժամանակը
09:01     29 10 2022    
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը։

Այս մասին Սամարղանդում Անկախ Պետությունների Համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, հայտնում է Zinvor.info-ն։

Միլլի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են մնալ վերականգնման աշխատանքների ամենամեծ խոչընդոտներից մեկը։ Նրա խոսքով, հետպատերազմյան շրջանում ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել են Ադրբեջանի ավելի քան 260 քաղաքացիներ։

Խոսնակը շեշտել է, որ ականները Հայաստանի կողմից տեղադրվել են ինչպես օկուպացիայի տարիներին, այնպես էլ պատերազմից հետո։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան