ԱՀ ԱԳ նախարար. Մենք դեռ սպասում ենք հայկական կողմի պատասխանին խաղաղ համաձայնագրի տարրերի վերաբերյալ
  ԱՀ ԱԳ նախարար.  Մենք դեռ սպասում ենք հայկական կողմի պատասխանին խաղաղ համաձայնագրի տարրերի վերաբերյալ
18:49     28 10 2022    
2022 թվականի հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։

Այս մասին ուրբաթ Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների մասին, ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումն ու առաջարկները ապագա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու, ինչպես նաև ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ դեռևս սպասում են հայկական կողմի պատասխանին Ժնևի հանդիպման ավարտին ներկայացված խաղաղության համաձայնագրի տարրերի վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան