Ալի Ասադով. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության, բայց մենք մեր հողից ոչ մի թիզ չենք զիջի
  Ալի Ասադով.  Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության, բայց մենք մեր հողից ոչ մի թիզ չենք զիջի
16:15     28 10 2022    
Ադրբեջանը պատրաստ է խաղաղ համագործակցության և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն Ադրբեջանի ինքնիշխան տարածքը քննարկման առարկա չէ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ ի պատասխան Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մեղադրանքների։

Ալի Ասադովը նշել է, որ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։

«Ադրբեջանն ազատագրել է իր օկուպացված տարածքները և պատրաստ է հաշտության պայմանագիր կնքել հարևան պետության հետ։ Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքները հիմնականում ընդունվել են Հայաստանի կողմից։ Ելնելով դրանից՝ այսօր փորձեցինք կառուցողականության շրջանակներում խոսել օրակարգային հարցերի մասին։ Բայց իմ երկրի վերաբերյալ Հայաստանի փոխվարչապետի կողմից այստեղ արտահայտված կարծիքները և փաստերի կոպիտ խեղաթյուրումը ստիպեց ինձ նորից խոսք վերցնել»,- ասել է վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ասադով   Ադրբեջան