Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
 Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
15:38     28 10 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախարարը գրել է իր թվիթերյան էջում։

«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի (ադրբեջանա-հայկական հարաբերություններ) և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։ Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը», - գրել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   ԱՄՆ  


Լրահոս