Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետին
 Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետին
12:30     28 10 2022    
Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հանդիպմանը նշվել ՝է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների հաջող և դինամիկ զարգացումը, ընդգծվել է ապրանքաշրջանառության աճը։

Զրույցի ընթացքում քննարկվել են՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, ֆինանսական, բանկային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան