Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև
12:14     28 10 2022    
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու հարցեր։

Նշվել է նաև, որ նիստը կկայանա այս տարվա հոկտեմբերի 28-ին։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝ սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Հայաստան