Ռուսաստանի նախագահ. Անպայման, Հայաստանը պետք է բանակցի Ադրբեջանի հետ
  Ռուսաստանի նախագահ.  Անպայման, Հայաստանը պետք է բանակցի Ադրբեջանի հետ
10:33     28 10 2022    
Ադրբեջանի և Հայաստանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր:

Gazeta-ի փոխանցմամբ, այս մասին «Վալդայ» բանավեճային ակումբի լիագումար նիստում հայտարարել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը գտնում է, որ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է ճանաչվի, ապա մենք աջակցում ենք դրան։ Չգիտեմ ասեմ, թե ոչ, բայց կասեմ։ Մենք երկար տարիներ երկխոսության ենք վարել հայկական կողմի հետ, ասել ենք՝ եկեք գնանք դեպի նորմալացում, տվեք Ղարաբաղի շուրջը 5 շրջանները, իսկ 2 շրջանը ձեզ Ղարաբաղի հետ կապի համար։ Սա լավ քայլ կլիներ, բայց Հայաստանի ղեկավարությունն այլ ճանապարհով գնաց։

Հիմա մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղության պայմանագիր է պետք, սահմանազատում է պետք: Հարցը, թե որ տարբերակն ընտրել, դա Հայաստանի ընտրությունն է։ Մենք ոչ մի բան թելադրել չենք կարող և նպատակ չունենք։ Եթե Վաշինգտոնի համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, և Հայաստանի իշխանությունները համաձայն են դրան, խնդրեմ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղին ինքնիշխանություն է պետք, խնդրեմ, այդ մասին կխոսենք։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ելնելու ենք մեր դաշնակցի շահերից»,- ասել է Պուտինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան