ԱԳՆ. Ադրբեջանը Հայաստանից պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի առանցքային տարրերի վերաբերյալ
  ԱԳՆ.  Ադրբեջանը Հայաստանից պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի առանցքային տարրերի վերաբերյալ
09:42     28 10 2022    
Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Ինչպես գիտեք, այս ամսվա սկզբին Ժնևում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի հարցով։ Այս հանդիպմանը ադրբեջանական կողմը հակառակ կողմին նախանշել է ապագա խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

Մենք այս պահին Հայաստանից ակնկալում ենք նախնական կարծիքին և պատասխանին այս առանցքային տարրերի վերաբերյալ»,- ասել է Էլնուր Մամեդովը։

Փոխարտգործնախարարի խոսքով, այս պատասխանի հիման վրա կքննարկվի հաջորդ հանդիպումների անցկացումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ