ԱԳՆ. Պետք է վերջ տալ ռազմական հանցագործությունների համար Հայաստանի անպատժելիությանը
  ԱԳՆ.  Պետք է վերջ տալ ռազմական հանցագործությունների համար Հայաստանի անպատժելիությանը
17:15     27 10 2022    
Ռազմական հանցագործությունների համար Հայաստանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին գրված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում:

«Երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 27-28-ը, Հայաստանը, խախտելով հրադադարի ռեժիմը՝ կասետային հրթիռներ է արձակել Բարդայի ուղղությամբ։ Սրանք 2020 թվականի պատերազմում խաղաղ բնակչության դեմ իրականացված ամենամահաբեր հարձակումներն էին, որոնց հետևանքով զոհվեց 27 մարդ, այդ թվում՝ 2-ամյա մի աղջիկ, ավելի քան 70-ը վիրավորվեցին», - ասված է գրառման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ