Օմբուդսմեն. Հայաստանի ղեկավարությունը դեռ պատասխանատվության չի ենթարկվել ռազմական հանցագործությունների համար
  Օմբուդսմեն.  Հայաստանի ղեկավարությունը դեռ պատասխանատվության չի ենթարկվել ռազմական հանցագործությունների համար
16:58     27 10 2022    
Բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ հիմա միջազգային իրավական պատասխանատվության չի ենթարկվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Այսօր լրանում է 2 տարին, երբ Հայաստանի զինված ուժերը Հայրենական պատերազմի ժամանակ կոպտորեն խախտելով մարդասիրական հրադադարի ռեժիմը և կիրառելով արգելված զենք՝ թիրախավորեցին Ադրբեջանի Բարդայի շրջանը։

2020 թվականի հոկտեմբերի 27-28-ը պատերազմական գոտուց զգալի հեռավորության վրա գտնվող Բարդա շրջանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 29, վիրավորվել՝ 112 մարդ, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին և տրանսպորտային միջոցներին:

Մենք աշխատանք ենք տարել քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի, վիրավորների և ենթակառուցվածքների ոչնչացման փաստերը պարզելու ուղղությամբ, համապատասխան զեկույց է պատրաստվել և ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Սակայն, ցավոք, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարած Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ հիմա միջազգային իրավական պատասխանատվության չի ենթարկվել»,- ասված է Օմբուդսմենի հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան