Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու Երևանի որոշման մասին
 Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետ ստեղծելու Երևանի որոշման մասին
15:39     27 10 2022    
«Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Որովհետև, մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ այդ կետերից բխող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով պիտանի չեն Նախչըվանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար, ինչը հանդիսանում է ապաշրջափակման հիմնական նպատակներից մեկը:

Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս հարցում որևէ պայմանավորվածություն չի եղել։ Ուստի, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը նույն մոնիտորինգով առաջարկվող մայրուղու օպտիմալ երթուղին Հայաստանի կողմից ներկայացնել չցանկանալն է», - նշել է փոխվարչապետը:

Նա ընդգծել է, որ կարևոր են նաև միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների անցման ռեժիմի համաձայնեցումը և այսպես կոչված ներքին փոխադրումների համար պարզեցված ռեժիմի կիրառումը՝ հավասարության հիմունքներով:

«Այսպիսով, թեմայի շուրջ շահարկումները և հայկական կողմի իմիտացիան խեղաթյուրում են 20-ամսյա բանակցային գործընթացի էությունը, հանգեցնում դրա ձգձգմանը և, ի վերջո, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև   Ադրբեջան