Ադրբեջանը ներկայացվել է Ստամբուլում կայացած SAHA EXPO 2022 ցուցահանդեսին
 Ադրբեջանը ներկայացվել է Ստամբուլում կայացած SAHA EXPO 2022 ցուցահանդեսին
16:17     25 10 2022    
Ադրբեջանը որպես հյուր ներկայացված է Ստամբուլում (Թուրքիա) անցկացվող SAHA EXPO 2022 պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ցուցահանդեսում, որին մասնակցում են 876 ընկերություններ և 24 համալսարաններ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Ադրբեջանը միջոցառմանը ներկայացնում է պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի գլխավորած պատվիրակությունը։

Ցուցահանդեսը համարվում է կարևոր միջազգային հարթակ, որտեղ ցուցադրվում է Թուրքիայի ներքին արտադրական ներուժի աճը։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 57 երկրների 268 պաշտոնական պատվիրակներ, այդ թվում՝ պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության 11 նախարարներ, 37 շտաբի պետեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   SAHA-EXPO-2022