Արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան
 Արգելվել է Զատուլինի մուտքը Հայաստան
15:20     25 10 2022    
Փաշինյանի ընտանեկան թերթը հանդիսացող «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ որը ղեկավարում է Աննա Հակոբյանը, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Թերթը նշում է, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

«Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. Զատուլին   Հայաստան