Հայտարարվել են 2023 թվականին Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման համար հատկացվող միջոցները
 Հայտարարվել են 2023 թվականին Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման համար հատկացվող միջոցները
14:52     25 10 2022    
2023 թվականին ազատագրված տարածքների վերականգնման համար նախատեսված է երեք միլիարդ մանաթ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի հաջորդ տարվա պետբյուջեի օրինագծում։

«Ազատագրված տարածքների վերականգնումը և «Մեծ վերադարձի» ապահովումը 2023 թվականի պետական բյուջեի նախագծում հիմնական ուղղություններն են։ Այս ուղղությամբ պետբյուջեից հատկացումների տարեկան աճ է նկատվում»,- ասված է նախագծում։

Նշենք, որ օրինագծի համաձայն՝ հաջորդ տարի Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կանխատեսվում են 30,72 մլրդ մանաթի մակարդակում, իսկ ծախսերը՝ 33,3 մլրդ մանաթ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ազատագրված-տարածքներ