ԱՄՆ դեսպանը ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը
 ԱՄՆ դեսպանը ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը
12:19     25 10 2022    
Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ վրաց-ադրբեջանա-հայկական խորհրդատվությունների վերաբերյալ շատ դրական է և հուսադրող։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։ Նա նշել է, որ տարածաշրջանի ղեկավարների հանդիպումները միշտ դրական են լինում։

«Ինչ վերաբերում է Վրաստանի միջնորդական դերին, ապա մենք շատ լավ ենք հիշում, որ մեկ տարի առաջ որոշակի քայլեր ձեռնարկվեցին ադրբեջանա-հայկական հակամարտությունից հետո և Վրաստանի դերը՝ կալանավորների ազատ արձակման հարցում: Դա այս գործընթացում Վրաստանի հաջող միջնորդության պատմությունն էր։ Սակայն, կան բազմաթիվ տարբեր ոլորտներ, որոնցում կարելի է զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը այս երկրների միջև: Դրանք էներգետիկ, տնտեսության և այլ ոլորտներ են, որոնք կարելի է զարգացնել փոխադարձ համագործակցության հիման վրա։ Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը շատ դրական և հուսադրող էր»,- ասել է Քելի Դեգնանը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան