Պեսկովը հաստատել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ գագաթնաժողովի նախապատրաստումը
 Պեսկովը հաստատել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ գագաթնաժողովի նախապատրաստումը
12:02     25 10 2022    
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումն արդեն նախապատրաստվում է, իսկ գագաթնաժողովի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը ավելի ուշ կլինի։

«Գագաթնաժողովը պատրաստվում է, օրվա և տեղի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասել է Պեսկովը «Ինտերֆաքս»-ին։

Պուտինը հանդես եկավ՝ Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությամբ՝ ելույթ ունենալով հոկտեմբերի կեսերին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում։ Նա նշել է, որ «այժմ հետաքրքրություն կա (նման հանդիպման նկատմամբ)» և առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ «ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանում ցանկացած վայրում՝ Սոչիում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում»։

Այն մասին, որ Ալիևին և Փաշինյանին նման հանդիպման հրավեր է ստացվել Ռուսաստանի նախագահից, երկուշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այս հանդիպմանը «ծրագրվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան