Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է գագաթնաժողովին
 Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է գագաթնաժողովին
09:49     25 10 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի՝ պետությունների միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի տարածած մեկնաբանությունում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,- ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   Ալիև   Փաշինյան