ԻՀԿ-ի հռչակագրում արտացոլված է Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ոչնչացումը
 ԻՀԿ-ի հռչակագրում արտացոլված է Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ոչնչացումը
12:58     24 10 2022    
Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների տեղեկատվության նախարարների՝ ապատեղեկատվության և իսլամաֆոբիայի դեմ պայքարի թեմայով 12-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդունված հռչակագիրում մտցվել է՝ Հայաստանում ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին կետը։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն, հոկտեմբերի 22-ին Ստամբուլում կայացել է՝ ԻՀԿ անդամ երկրների տեղեկատվության նախարարների 12-րդ հանդիպումը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են 57 երկրների նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հանդիպման արդյունքում ընդունվել է Ստամբուլի հռչակագիրը եւ համապատասխան բանաձեւը։ Ադրբեջանը այս փաստաթղթերում ներառել է հետևյալ կետերը.

- Մենք ԻՀԿ Գլխավոր քարտուղարության տեղեկատվության դեպարտամենտին կոչ ենք անում՝ կազմակերպել լրագրողների այցերը այն անդամ երկրներ, որոնք բախվում են մարդասիրական լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են ականների խնդիրը, ռազմական ագրեսիան և հակամարտությունների արդյունքում իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը:

-Ադրբեջանի այլ տարածքներում տեղի ունեցած պատմամշակութային հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը և վիրավորանքը, Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով իսլամական կրոնի հետ կապված հետքերի ոչնչացումը կանխելու նպատակով, մենք կոչ ենք անում՝ այդ մասին ավելի լայն տեղեկատվության տարածել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։

- Անդամ պետությունների զանգվածային լրատվամիջոցներին կոչ ենք անում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրել ոչ մահմեդական երկրներում իսլամական մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացման և պղծման գործողությունների վրա, մասնավորապես այն շրջաններում, որտեղ տեղի մահմեդական համայնքները ենթարկվել են էթնիկ զտումների:

Վերջին կետում նշվում է՝ Հայաստանի տարածքում պատմականորեն ադրբեջանական ժողովրդին պատկանող մշակութային և կրոնական հուշարձանների հետքերի կանխամտածված ոչնչացման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. ԻՀԿ   Ադրբեջան