«Վեդոմոստի». Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել
  «Վեդոմոստի».  Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը կարող են եռակողմ հանդիպում անցկացնել
11:50     24 10 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, գրում է «Վեդոմոստի»-ն։ Հրապարակման մամուլի քարտուղարի խոսքով՝ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Դա նախատեսվում է Ռուսաստանում։

Թերթի մյուս զրուցակիցն ասել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, հստակ ժամկետը հայտնի չէ։ Դրանց անցկացման վայրեր են դիտարկվում Մոսկվան և Սոչին։ «Վեդոմոստի»-ի աղբյուրը պնդում է, որ «ամենայն հավանականությամբ, ընտրությունը կհանգի Սոչիի վրա»։ Կրեմլում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Փաշինյան