Այսօր Հայրենական պատերազմի հերոս Խուդայար Յուսիֆզադեի զոհվելու տարելիցն է
 Այսօր Հայրենական պատերազմի հերոս Խուդայար Յուսիֆզադեի զոհվելու տարելիցն է
12:25     22 10 2022    
Այսօր՝ Հայրենական պատերազմի նահատակ, Vətən yaxşıdır երգի անկեղծ կատարման շնորհիվ ժողովրդին սիրելի դարձած Խուդայար Յուսիֆզադեի հիշատակի օրն է:

Նա ծնվել է 1998 թվականի հուլիսի 15-ին Բարդա քաղաքում։ 2004-2015 թվականներին սովորել է Բյուլբուլի անվան թիվ 1 մանկական արվեստի դպրոցում։ 2016-2018 թվականներին պարտադիր զինվորական ծառայություն է անցել Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) N-րդ զորամասում։ Այնուհետև ծառայել է սահմանապահ զորքերի շարքերում և ստացել ենթասպայի կոչում։

2020 թվականին Թովուզի մարտերի ժամանակ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի զոհվելուց հետո, Խուդայարը դիմել է Բարդայի շրջանի զինկոմիսարիատին՝ նրան առաջնագիծ ուղարկելու խնդրանքով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Խուդայարը նախ ծառայել է Ֆիզուլիի շրջանում, այնուհետև մասնակցել է Ջաբրայիլի և Զանգիլանի ազատագրման մարտերին։

Խուդայար Յուսիֆզադեն նահատակվել է հոկտեմբերի 22-ին՝ Զանգիլանի Աղբենդի ուղղությամբ մղվող մարտերի ժամանակ։ Թաղված է Բարդայի Նահատակների ծառուղում։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ երկրի տարածքային ամբողջականությունն ապահովման մարտական գործողություններին մասնակցելու և զորամասի առջև դրված առաջադրանքները կատարելու ժամանակ իր ծառայողական պարտքն արժանիորեն կատարելու համար՝ Խուդայար Յուսիֆզադեն հետմահու պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշի» շքանշանով, ինչպես նաև «Հայրենիքի համար» և «Զանգիլանի ազատագրման համար» մեդալներով։

Զոհվելուց երկու օր առաջ Խուդայարը երգել է Vətən yaxşıdır երգը։ Նրա կատարումը նկարահանվել է բջջային հեռախոսի տեսախցիկով և կարճ ժամանակում տարածվելով համացանցում՝ վերածվել է պաշտամունքի։
Zinvor.info

Հեշթեգներ. Խուդայար-Յուսիֆզադե