Առաջին ուղևորային չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զանգիլանի օդանավակայանում
 Առաջին ուղևորային չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զանգիլանի օդանավակայանում
10:30     22 10 2022    
Կատարվել է առաջին ուղևորատար չվերթը դեպի Զանգիլան միջազգային օդանավակայան։

Zinvor.info-ն հայտնում է, որ «Խանքենդի» օդանավը տեղափոխել է մարզիկներին, Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարության և Եռամարտի ֆեդերացիայի աշխատակիցներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու «Հաղթանակի երթի» եռամարտի մրցաշարին, որը կանցկացվի Աղալը գյուղում։

Բաքու-Զանգիլան երթուղով մարդատար ինքնաթիռով թռիչքի տևողությունը կազմել է մոտ 45 րոպե։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Ադրբեջան