Ադրբեջանցի զինծառայողները հաջողությամբ յուրացրել են «Ակընջի» անօդաչու թռչող սարքի կառավարումը
 Ադրբեջանցի զինծառայողները հաջողությամբ յուրացրել են «Ակընջի» անօդաչու թռչող սարքի կառավարումը
09:58     22 10 2022    
Թուրքիայի Հանրապետության Թեքիրդաղ քաղաքում գտնվող «Չորլու» ուսումնական թռիչքային կենտրոնում տեղի է ունեցել՝ «Բայքարի» կողմից կազմակերպված Աքընջի մարտական անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացի ավարտական արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից։

Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել թուրքական «Բայկար» պաշտպանական արդյունաբերության ընկերության խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարի, Թուրքիայում ԱՀ դեսպան Ռաշադ Մամեդովի, Թուրքիայի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ռազմական կցորդ գնդապետ Մուշֆիգ Մամեդովի և ռազմական կցորդի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։

Իր անկեղծ մաղթանքները փոխանցելով դասընթացի շրջանավարտներին՝ Սելջուկ Բայրաքթարը խոսել է տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ երիտասարդության զարգացման կարևորության մասին։
Zinvor.info

Հեշթեգներ.