Օմբուդսմեն. Հայկական դիվերսիոն խմբերը շարունակում են ականապատման գործընթացը
  Օմբուդսմեն.  Հայկական դիվերսիոն խմբերը շարունակում են ականապատման գործընթացը
17:24     21 10 2022    
«Միջազգային համաժողովի մասնակիցներն այսօր գտնվում են Աղդամում։ Այստեղ նրանք կծանոթանան Հայաստանի զինված ուժերի իրականացրած վայրագությունների, մեր մշակութային ժառանգության ու հուշարձանների ոչնչացման հետևանքներին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան, ով միջազգային համաժողովի մասնակիցների հետ գտնվում է Աղդամում։

Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում և՛ օմբուդսմենը, և՛ համապատասխան մի քանի գերատեսչություններ իրենց տեղեկացրել են ռազմական հանցագործությունների մասին։
«Հիմնական խնդիրը, որն այսօր խոչընդոտում է մեր նախկին հարկադիր վերաբնակների գործունեությանն այս տարածքներում, ականների խնդիրն է։ Այսօր հայկական դիվերսիոն խմբերը շարունակում են մեր տարածքների ականապատման գործընթացը։ Մենք բազմիցս դիմել ենք մեր միջազգային գործընկերներին՝ կոչ անելով անհապաղ արձագանքել դրան։ Ականներ տեղադրելը հանցագործություն է, ականների ճշգրիտ քարտեզներ չտրամադրելը երկրորդ հանցագործությունն է, Ադրբեջանին փոխհատուցում չվճարելը երրորդ հանցագործությունն է»,- նշել է Ս.Ալիևան։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Ադրբեջան  


Լրահոս