Էրդողան. Նախչըվանի և Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանների միջև ճանապարհի բացումը կարևոր քայլ է
|
|
«Ադրբեջան իմ այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործընթացները»։
|
Ինչպես հայտնում է «Anadolu»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալիս։
«Մենք վերահաստատեցինք, որ Հարավային Կովկասի մեր ընդհանուր տեսլականը կառուցված է խաղաղության, կայունության և զարգացման հիման վրա։ Սահմանների սահմանումը, Նախչըվանի և Ադրբեջանի արևմտյան տարածաշրջանների միջև ճանապարհի բացումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն տարածաշրջանում նորմալացման համար»,- ասել է Էրդողանը։
Հեշթեգներ.
Էրդողան
Ադրբեջան