Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլըն՝ «Թուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա արժեքը մեր ժամանակի հրատապ խնդիրների ֆոնին» խորագրով համաժողովում։
Նրա խոսքով, ժամանակակից աշխարհը բախվել է բազմաթիվ մարտահրավերների. «Այս պատերազմների և հակամարտությունների պատճառը աշխարհում ազդեցության ոլորտների բաժանումն է, հարստության ձեռքբերումը: Հայկական օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը բախվում էր երկակի չափանիշների: Սակայն Գերագույն գլխավոր հրամանատարի քաղաքական կամքի, մեր բանակի հզորության շնորհիվ մենք ազատագրեցինք մեր հողերը և վերականգնեցինք արդարությունը»։