ԵՄ-ն սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մոնիթորինգի առաքելություն իրականացնել
 ԵՄ-ն սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մոնիթորինգի առաքելություն իրականացնել
11:25     21 10 2022    
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունը սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել, հայտնում է Ռիա Նովոստին։

«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», - ասել է նա:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան