Մևլութ Չավուշօղլու. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ
  Մևլութ Չավուշօղլու.  Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ
10:30     21 10 2022    
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Ջաբրայիլում լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են. «Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջիկայում հատուկ ներկայացուցիչները նույնպես կշարունակեն իրենց շփումները»։

Նախարարն նշել է, որ որոշակի քայլեր են ձեռնարկվել վստահության բարձրացման ուղղությամբ. «Բացվել է օդային տարածքը և սկսվել են ուղիղ թռիչքներ երկու երկրների միջև։ Մենք նման անկեղծ ժեստեր արեցինք։ Մենք միշտ ասում ենք, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծորեն հավատարիմ են հարաբերությունների կարգավորմանը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Ադրբեջան