Էրդողանը մեկնել է Ադրբեջան
 Էրդողանը մեկնել է Ադրբեջան
12:20     20 10 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ուղևորվել է Ադրբեջան։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, Թուրքիայի նախագահի ինքնաթիռը օդ է բարձրացել Էսենբոգա օդանավակայանից։

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը Ալիևի հետ կմասնակցի Զանգիլանի միջազգային օդանավակայանի և Ադրբեջանի ազատագրված տարածքներում թուրքական ընկերությունների մասնակցությամբ կառուցված «Բարեկամություն» գյուղատնտեսական պարկի բացման արարողությանը, ինչպես նաև կմասնակցի Ջաբրայիլի շրջանի Գումլագ երկաթուղային կայարանի, «Ադրբեջանա-թուրքական անտառտնտեսության ուսուցման միջազգային կենտրոնի», «Խելացի տնկարանի» և «Բարեկամության անտառի» հիմնարկեքի արարողությանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս