Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 300 հազար ական և չպայթած զինամթերք
 Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 300 հազար ական և չպայթած զինամթերք
17:31     19 10 2022    
Մինչ օրս ազատագրված տարածքներում հայտնաբերվել է ավելի քան 300 հազար ական և չպայթած զինամթերք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովն ասել է՝ «Պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի դեմ» հիբրիդային ձևաչափով սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը։

Նրա խոսքով, միջազգային իրավունքի համաձայն՝ ականները չպետք է օգտագործվեն խաղաղ բնակչության դեմ. «Ականների տեղադրումը դիտվում է որպես մարդկանց կյանքին սպառնացող վտանգ։ Հայաստանը դեռ չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները։ Պատերազմից հետո ականների պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին։ Հայտնաբերվել է ավելի քան 300 հազար ական, այդ թվում՝ այլ չպայթած զինամթերք: Հայերի կողմից ներկայացված քարտեզների ճշգրտության տոկոսը շատ ցածր է՝ 25-30 տոկոս»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս