Չինգիզ Ասկերով. Հայաստանը խոչընդոտում է ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձին
  Չինգիզ Ասկերով.  Հայաստանը խոչընդոտում է ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձին
16:50     19 10 2022    
«Հայաստանը խոչընդոտում է ադրբեջանցիների հայրենի հողեր վերադարձին»:

Այս մասին Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովն ասել է՝ «Պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի դեմ» խորագրով հիբրիդային սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը, հայտնում է Zinvor.info-ն։

Նա նշել է, որ հայերի փախուստի ժամանակ տեղադրված ականները վտանգավոր են մարդկանց կյանքի համար. «Հայաստանը պատասխանատվություն է կրում դրա համար»։

Չ.Ասկերովի խոսքով՝ հիմնական նպատակը մարդկանց անվտանգության ապահովումն ու քարտեզների ստանալն է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ հակառակ կողմը պետք է տրամադրի քարտեզները։ Պաշտոնական Երևանի կողմից այս ուղղությամբ քայլերի բացակայությունը միջազգային իրավունքի խախտում է։ Իսկ դա նշանակում է էլ ավելի շատ մարդկանց մահ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Չինգիզ-Ասկերով   Ադրբեջան  


Լրահոս