Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլ և Գուբադլը
 Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլ և Գուբադլը
16:00     19 10 2022    
Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ջաբրայիլի և Գուբադլիի շրջաններ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ պետության ղեկավարի կայքին հղումով, նախագահը մասնակցել է՝ Շուքյուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ ավտոճանապարհի 14,2 կմ երկարությամբ Շուքյուրբեյլի-Ջաբրայիլ հատվածի բացմանը։

Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ծանոթացել են՝ Ջաբրայիլի շրջանում ստեղծվող՝ «Ադրբեջանա-թուրքական անտառային ուսումնական միջազգային կենտրոնին», «Խելացի տնկարանին» և «Բարեկամության անտառ» համալիրին։ Պետության ղեկավարն ու առաջին տիկինը մասնակցել են՝ Ջաբրայիլի շրջանի տարածք 18 գազել բաց թողնման արարողությանը` վերակառուցման ծրագրերի իրականացման շրջանակներում։

Իլհամ Ալիևը դրել է Ջաբրայիլի Էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնին հիմքը, ծանոթացել Ջաբրայիլ 330/110 կիլովոլտանոց միջազգային հանգուցային ենթակայանում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նախագահը Գուբադլիի շրջանում ծանոթացել է՝ Բարգյուշադչայ և Զաբուխչայ ջրամբարների նախագծերին, դրել է՝ Գուբադլիի էլեկտրացանցի թվային կառավարման կենտրոնի հիմքը։

Պետության ղեկավարին և առաջին տիկնոջը ներկայացվել է Գուբադլի քաղաքի գլխավոր հատակագիծը։ Նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Գուբադլիում մասնակցել են՝ Օկուպացիայի և Հաղթանակի թանգարանների հիմնարկեքի արարողությանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Մեհրիբան-Ալիևա  


Լրահոս