Նյու Յորքի հայտնի փողոցներից մեկում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
 Նյու Յորքի հայտնի փողոցներից մեկում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
13:40     19 10 2022    
Հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ, ադրբեջանական դրոշը բարձրացվել է հսկայական դրոշակաձողի վրա՝ Բոուլինգ Գրին զբոսայգում, որը գտնվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող փողոցներից մեկում՝ Ուոլ Սթրիթում, որը համարվում է նաև Նյու Յորքի (ԱՄՆ) խորհրդանիշ և ֆինանսական կենտրոն:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Ադրբեջան-Նյու Յորք ասոցիացիայի կազմակերպած արարողությանը մասնակցել են նաև Նյու Յորքում բնակվող ադրբեջանցիները։

Ադրբեջան-Նյու Յորք ասոցիացիայի նախագահ Էրջան Երդելենլին Ադրբեջանի պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացրել է եռագույն դրոշը։ Կողք կողքի ծածանվել են Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները։

Նշենք, որ Ադրբեջանի դրոշն այստեղ ծածանվելու է 10 օր։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս